Հասարակություն Միջազգային 

Իսրայելը պետք է կատարի իր բարոյական պարտքը և ճանաչի հայոց ցեղասպանությունը. Իսրայելցի հայտնի գրող

Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» պարբերականն անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելուն՝ հոդված հրապարակելով «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խայտառակություն է և ոչ բարոյական» վերնագրով:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ երկու ազգերն էլ 20-րդ դարում դարձել են ցեղասպանության զոհ:

«Ծիծեռնակաբերդում քայլելիս ու Երևանին նայելիս կարող ես զարմանալի նմանություն տեսնել Երուսաղեմի հետ: Այնտեղից բացվող տեսարանը հիշեցնում է Յադ վա-Շեմի (Հոլոքոստի 6 միլիոն զոհերի հիշատակի գլխավոր հուշահամալիր) տեսարանը»,-գրում է հոդվածի հեղինակ, իսրայելցի հայտնի գրող և լրագրող Յոսսի Մելմանը:

Իսրայելցու խոսքերով, չնայած ընդհանուր ցավին և ողբերգությանը, Իսրայելը երկար տարիներ, վախեցել է Թուրքիայի զայրույթից՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

«1950-ականների վերջից Թուրքիան եվրոպական երկրների ուժեղ դաշնակիցն էր, մահմեդական աշխարհում դաշնակիցներից մեկը, Թուրքիան իսրայելական զենքի կարևորագույն շուկաներից մեկն էր»,-շարունակում է հեղինակլը:

Մելմանը գրում է, որ այսօր իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆռնի վրա երկրի պաշտոնական իշխանություններն այլ պատճառ ունեն Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար՝ ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ: Հոդվածի հեղինակը պնդում է, որ Իսրայելը պետք է կատարի իր բարոյական պարտքը, աչք փակի իր տնտեսական ու քաղաքական շահերի վրա, ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ հարգելով հենց Հոլոքոստի զոհերի հիշատակը:

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից