Հասարակություն 

Հանրապետականը գա ի՞նչ անի, ժողովրդի արյո՞ւնը խմի. Սասուն Միքայելյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով ՀՀԿ-ի շարքերում ակտիվության և Սերժ Սարգսյանի ակտիվանալու մասին և այն մասին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն վերադառնա, ասաց, թե խորհուրդ կտա, որ ՀՀԿ-ն փակի էջը, գնա պատմության գիրկը՝ իր արած սխալներով, բռնություններով, կոռուպցիայով, թերություններով:

«Գա ի՞նչ անի, գա ժողովրդի արյո՞ւնը խմի արդեն: Ժողովուրդը գիտակցեց, դրա համար ոտքի կանգնեց: Իրենց իրավունքն է, բնական է, որ կըմբոստանան»,-հայտարարեց Միքայելյանը:

Նույն շարքից