Հասարակություն 

Շրի Լանկայի ահաբեկիչների մեծ մասը լավ կրթություն են ստացած ու լավ ընտանիքից են

Կիրակի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հեղինակների մեծ մասը լավ կրթություն ստացած անձինք են: Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարար Ռուվան Վիջևարդենը, փոխանցում է Reuters-ը:

Ընդհանուր առմամբ  ահաբեկիչների թիվը հասնում է 9-ի, 8-ի ինքնությունն արդեն հայտնի է, նրանցից մեկը կին է: Գրեթե բոլորը լավ ընտանիքներից են, չեն ունեցել ֆինանսական խնդիրներ, ոմանք նույնիսկ արտասահմանում են կրթություն ստացել: Մասնավորապես ահաբեկիչներից մեկը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, ապա՝ Ավստրալիայում:

Կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 359-ի:

Նույն շարքից