Հասարակություն 

Թուրքիայի հայերի իրավունքները պաշտպանելու համար պետք է դիվանագիտական առաքելություն ունենալ այդ երկրում. Մարուքյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցեց նաև ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով խոսելով Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի մասին, որտեղ վարչապետը չէր խոսել Հայոց ցեղասպանութան միջազգային ճանաչման մասին, նշեց. «Ես կարծում եմ, որ ելույթ ունենալով չէ, որ ցեղասպանության ճանաչման համար պետք է գործ անել, եթե կա տեսլական Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորման հարցում, սակայն ներկայիս իշխանություներն այդ տեսլականը չեն ներկայացրել»։

Պարոն Մարուքյանի կարծիքով, իմաստ չկա այդ թեմայով խոսելու, քանի որ չկա այդ հարցի կարգավորման համար անհրաժեշտ տեսլականը, և հայտնի չէ, թե իշխանությունն ինչ միջոցներով է ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։

«Եթե սկսել ինչ-որ բան, ապա պետք էր սահմանները բացել, մարդկանց միջև շփումները վերականգնել, նոր հետո խոսել կնճռոտ հարցերի մասին։ Երբ երկու կողմերը միմյանց հանդեպ նախապայմաններ են բերում, ապա այն է ինչ հիմա ունենք։ Մենք Թուրքիայում ունենք հայեր, որոնք այնտեղ զբաղվում են ինչ-որ գործերով, և նրանց իրավունքները պաշտպանելու համար պետք է դիվանագիտական առաքելություն ունենալ այդ երկրում։ Թուրքիան մեր սահմանային հարևան պետությունն է,  ոչ Հայաստանն է լքելու տարածքը, ոչ էլ՝ Թուրքիան, հետևաբար դա իրողություն է որի հետ պետք է հաշվի նստել»։

Նույն շարքից