Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել. Գալուստ Սահակյան

analitik.am

Ժամանակը կգա և նա կխոսի: Ծիծեռնակաբերդում  հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է ի վերջո խոսելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողի հարցին՝ գուցե Սերժ Սարգսյանը դեռ կարծում է, որ ինքը սխալ է, դրա համար չի խոսում, Սահակյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել:

Նոր խորհրդարանի աշխատանքի մասով Սահակյանն ասաց, որ գնահատական չի կարող տալ, քանի որ չի հետևում. «Չեմ կարծում թե դա խորհրդարան է, երբ լինի խորհրդարան, կնայեմ: Ուղղակի ժողովուրդն ընտրել է Նիկոլին, նրանք էլ եկել են խորհրդարան»:

Նշենք, որ քիչ առաջ Ծիծեռնակաբերդում էր նաև երրորդ նախագահը, ով այդպես է լրագրողների հարցերին չպատասխանեց:

Նույն շարքից