Հասարակություն 

Ալիև-Փաշինյան հանդիպման մասին չի հայտարարվել. Զոհրաբ Մնացականյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով Բաքվի հայտարարությունների մասին, թե Ալիև-Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում, նշել է, որ նման տեղեկություն չի եղել, չի հայտարարվել Ալիև-Փաշինյան հանդիպման մասին։

«Գիտեք, որ մենք Մոսկվայում հանդիպել ենք ամսի 15-ին և քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչպես է լինելու, և մոտավորապես ընդգծել ենք, թե որտեղ և երբ կարող է լինել։ Հիմա մենք քննարկել ենք։ Սա համանախագահներին և երկու նախարարներին է վերաբերում: Յուրաքանչյուրը պետք է ճշտի հանդիպումից հետո, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները, և հետո կհայտարարենք։ Գիտեք, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում՝ ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքները։ Բոլոր տարբերակները բաց են. ճիշտ կլինի, որ բոլորս պայմանավորվենք և հետո միասին հայտարարենք»,-հայտարարել է Մնացականյանը:

Նույն շարքից