Հասարակություն 

Իշխանություններն ավելի կարևոր գործերով թող զբաղվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Քաղաքացու օրվա մասին

analitik.am

Մեզ համար կարևորագույն խնդիրը ցեղասպանության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Այս հարցում չկա ներկա ու նախկին իշխանություն, այս հարցում ամբողջ հայ ժողովուրդը միասնական է: Լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ստորագրված փաստաթղթի ետկանչից հետո այլ ձևաչափով բանակցություններ լինեն, Բաղդասարյանը նշել է, որ դա կարող է միջազգային հանրության ճնշման ներքո լինել, քանի որ թուրքերն արդեն ապացուցել են, որ չեն հրաժարվելու իրենց վարած քաղաքականությունից:

Հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում Քաղաքացու օրվան, Բաղդասարյանն ասել է, որ իր համար ամեն օրն է քաղաքացու օր ու լավ կլինի, եթե ներկայիս իշխանություններն ավելի կարևոր գործերով զբաղվեն:

Նույն շարքից