Հասարակություն 

Մահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին /տեսանյութ/

analitik.am

Ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորաշեն թաղամասի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել (5 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ. Ա.Ս.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Նույն շարքից