Հասարակություն 

Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է. Վիգեն Սարգսյան

analitik.am

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Պարոն Սարգսյանի խոսքերով,  անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության, ցեղասպանության ճանաչման հարցը համազգային կարևորագույն խնդիրներից մեկն է և, քանի որ Թուրքիան չի առերեսվել սեփական պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակվելու է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասը։

Վիգեն Սարգսյանը հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի մասին, որոնք ունեին չորս հիմնական ուղղություն՝  հիշեցում, երախտագիտություն այն երկրներին, կազմակերպություններին, որոնք օգնեցին հայերին այդ դժվար պահերին, միջազգային պայքար և կանխարգելում. «Մենք պարտավոր ենք այդ ուղղությունները վառ պահել, քանի որ դրանք արտացոլված են համահայկական հռչակագրում, որը Սփյուռքի և Հայաստանի բոլոր կառույցները համատեղ ընդունել են որպես ուղեցույց»։

Վիգեն Սարգսյանի խոսքերով, պետք է հիշել, որ ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է։

Նույն շարքից