Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ռուսներն էլ չեն ներելու թուրքերին՝ հայ ազգին ցեղասպանելը. Ժիրինովսկի

analitik.am

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով անցկացվող հանրահավաքում, հայտարարել է, որ հայ ժողովուրդը սարսափելի հանցագործության զոհ է դարձել: Այս մասին տեղեկանում ենք Rusarminfo.ru կայքից:

«Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդկանց իրավունքները, սակայն հայերին թույլ չեն տալիս վերադառնալ իրենց հայրենիք, չեն տալիս հայ ազգի համար սրբություն հանդիսացող Արարատ լեռը: Այն Թուրքիային պետք չի, բայց այնտեղ հասկանում են դրա  արժեքը և չեն տալիս այն:

Սա նույնպես հանցագործություն է, որի հետ չի կարելի համակերպվել և չի կարելի նման բանը մոռանալ... Նման բաները մեզ միավորում են: Այսօր՝ այս ցույցի ժամանակ, ես հայերի առջև խոսում եմ ոչ թե միայնակ՝ որպես Վլադիմիր Ժիրինովսկի, այլ այստեղ կանգնած է ՌԴ Պետդումայի ողջ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության  խմբակցությունն իմ դեմքով: Ես ձեզ խոստանում եմ՝ մենք ձեզ պաշտպանելու ենք, ժամանակը ձեր օգտին է աշխատում: Միևնույն է, արդարությունը հաղթելու է, ռուսները նույնպես չեն ներելու թուրքերի կողմից իրականացրած հայ ազգի ցեղասպանությունը» ,- ասել է Ժիրինովսկին: 

Նույն շարքից