Հասարակություն 

Ո՞ւմ հետ էր Սերժ Սարգսյանը եկել Ծիծեռնակաբերդ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կրկին Ծիծեռնակաբերդի ճանապարհը մարդաշատ էր։ Առավոտյան ժամը 10-ից դեպի անմար կրակ էին ձգվում մարդկային շարասյուները։ 1915-ի զոհերին իրենց հարգանքի տուրքն էին տալիս իշխանությունը, կուսակցությունները, սփյուռքից ժամանած մտավորականներ։

Անգամ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էր այցելել հուշահամալիր, ով խուսափում է մարդաշատ վայրերում հայտնվելուց, և երեկ հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանելուց, չնայած խոստացել էր, որ հրաժարականի մեկամյակի կապակցությամբ կխոսի։ Փոխարենը խոսեցին նրա զինակիցները՝ Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Դավիթ Հարությունյանը եւ ուրիշներ»։

 

Նույն շարքից