Գլխավոր Հասարակություն 

Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

analitik.am

Շրի Լանկայի արևմուտքում այսօր նոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է News First-ը՝ հղում անելով  ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասկեարին:

Պայթյունը որոտացել է Պուգոդա քաղաքում, որը մայրաքաղաք Կոլոմբոյից հեռու է 37 կմ: Ոստիկանությունը պարզում է պայթյունի հանգամանքները: Տուժածների մասին դեռ ինֆորմացիա չկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկիչները մտադիր են նոր ահաբեկչություններ  իրականացնել ապրիլի 21-ի պայթյունների զոհերի հուղարկավորության ժամանակ:

 

Նույն շարքից