Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Մեկնարկել է Պուտինի և Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը /տեսանյութ/

analitik.am

Վլադիվոստոկում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը:

Հանդիպման մեկնարկին Պուտինը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի այցը կարող է դրական ազդեցություն ունենալ կորեական հարցի կարգավորման վրա:

Պուտինը վստահություն է հայտնել, որ հյուսիսկորեացի առաջնորդի այցը նաև կծառայի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ հավելելով, որ Մոսկվան ու Փհենյանը շատ անելիք ունեն առևտրա-տնտեսական և մարդասիրական կապերը զարգացնելու համար:

Նմանատիպ կարծիք հայտնել է նաև Կիմ Չեն Ընը՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները խորը արմատներ ունեն:

 

 

Նույն շարքից