Հասարակություն 

Արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի ավտոմեքենան

analitik.am

Ապրիլի 25-ին, ժամը 04:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին «Range Rover» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 10-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Գ.):

Նույն շարքից