Բարի օր Հասարակություն 

Անկարան քննադատել է Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությունը

analitik.am

Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

Թուրքերին հատկապես դուր չեն եկել Թրամփի խոսքերը, որոնք վերաբերում են Կոնստանտնուպոլիսից հայերի արտաքսմանը:

Տարածված հայտարարության մեջ թուրքական արտգործնախարարությունը նշում է, որ նշյալ իրադարձությունները հիմնված են հայերի սուբյեկտիվ տեսակետի վրա և որևէ նշանակություն չունեն: Անկարան պնդում է, թե պատմությունը խեղաթյուրվում է, ինչն անթույլատրելի է:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը, իր պատկերացմամբ, արդարության կոչ է անում Թրամփին՝ հայտարարելով իբր նույն ժամանակահատվածում 500 հազար մուսուլման է տուժել հայերից:

Հայտարարության մեջ նաև նշվում է, թե Անկարան կողմ է ընդհանուր պատմական հանձնաժողով ստեղծելուն, որը կպարզի, թե ինչ է եղել 104 տարի առաջ:

 

Նույն շարքից