Գլխավոր Հասարակություն 

Մենք հասնելու ենք նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես մարդկության դեմ հանցագործություն. Ֆրանսիայի վարչապետ

analitik.am

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ իր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Այս մասին Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է միջոցառմանը, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայւի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշմամբ, Ֆրանսիայում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ֆրանսիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը Հայոց ցեղասպանության մասով քայլեր անելիս չի արձագանքելու ստին և գործադրվող ճնշմանը. «Մենք ձգտում ենք նրան, որ պատմական ճշմարտությունը վերականգնվի և, որ հաշտություն հաստատվի»:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները կոշտ քննադատության էին ենթարկել ֆրանսիական իշխանություններին և մասնավորապես՝ նախագահ Մակրոնին, Հայոց ցեղասպանության մասով վարած քաղաքականության և կայացրած որոշումների համար:

 

Նույն շարքից