Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը՝ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններն անվանել է հիմնարար: Այս մասին Պուտինը հայտարարել է հյուսիսկորեական պատվիրակության հետ ընդլայնված կազմով բանակցության ժամանակ:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ կողմերը կարողացել են խոսել երկկողմ հարաբերությունների պատմություն և դրանց զարգացման հեռանկարի մասին:

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Ռուսաստան այցելելու հրավերն ընդունելու համար:

 

Նույն շարքից