Քաղաքականություն 

Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ. Միքայել Մելքումյան

analitik.am

Սպասենք դեպքերի ընթացքին և արձանագրենք, որ քաղաքական ապաստան խնդրելը լավ երևույթ չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մասին, ով քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից:

Հարցին, թե Հայաստանում կան արդյո՞ք քաղհալածյալներ, Մելքումյանն ասել է, թե չէր ասի. «Ընդհանրապես ես չեմ կարծում, թե քաղհալածյալներ կան: Ընդհակառակը, քաղաքական հեղափոխությունը բերեց ժողովրդավարության հետագա ընդլայնմանը, արդարության դիֆիցիտի վերականգնմանը: Քաղաքական հեղափոխության արդյունքում այդ տիպի խնդիրները լուծվել են: Հիմա ակտուալ է տնտեսական հեղափոխությունը»:

Մելքումյանը չի գտնում, թե Պողոսյանը քաղհալածյալ է:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով, Պողոսյանի դեպքում, ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում է, խնդիրն իրավական է և պետք է սպասել, թե ինչ կլինի հետո:

Նույն շարքից