Բարի օր Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորները՝ Միհրան Պողոսյանի գործի և վերջին զարգացումների մասին

analitik.am

Կարծում եմ, որ սա որևէ կերպ միջազգային հարթակներում վնաս չի հասցնելու Հայաստանի Հանրապետությանը, հակառակը. Եթե մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է որևէ հանցագործության մեջ և դատական համակարգով փորձում է արդարությունը վերականգնել, դա խոսում է այն մասին, որ երկրում սկսել է արդարադատություն աշխատել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով այն մասին, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից և առհասարակ Պողոսյանի գործի մասին:

Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանի հետ համեմատությանը, «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը նշեց, թե աբսուրդ է, որ ՌԴ քաղաքացին դարձել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. «Միհրան Պողոսյանը ՀՀ քաղաքացի է և չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, իսկ ՌԴ-ն իր քաղաքացիներին չի արտահանձնում»:

Նույն շարքից