գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Էտ մարդկանց որտեղի՞ց եք գնում գտնում. Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի խոսելու մասին

Ես ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորվում Սերժ Սարգսյանի ապագա խոսելու վերաբերյալ, ես ուղղակի ապշած եմ: Դա որ անում եք, ժողովրդի՞ն եք ձեռ առնում, թե՝ ում: Մարդը 10 տարի երկրի նախագահ է եղել բան չի խոսել, 10 տարին անցել է, հեղափոխություն է եղել,  իշխանությունից հեռացել է, ինչ-որ մի հատ ուժեղ հետաքրքրություն կա, թե ինչ է ասելու: Ի՞նչ պետք է ասի մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունը: Ո՞ւր պետք է հետ գան: Աշխարհում ոչ մի ուժ հեղափոխությունից հետո չի կարողացել ետ գալ: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի ակտիվության մասին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն էլ որ հրաժարական էր տվել, 10 տարի չէր խոսել: Ի՞նչ պետք է խոսի Սերժ Սարգսյանը, որ ուզում եք խոսի: Ինչո՞ւ եք կեղծ հանրային ակնկալիք ձևավորում: Հազիվ մարդիկ մոռացել են, ատելությո՞ւն եք գրգռում, ես չեմ հասկանում»,-հայտարարեց Մարուքյանը:

«Հանրապետականները գրում են, թե հեսա կխոսի: Քաղաքական մեծամասնություն ունեցած, հետո շեմը չհաղթահարած ուժն ի՞նչ պետք է խոսի: Ես զարմանում եմ, որտեղի՞ց եք գնում էտ մարդկանց գտնում ու ինչի համար եք գտնում: Ի՞նչ պետք է խոսեն, մանկապարտեզների սեփականաշնորհման մասի՞ն, թե՞ ՌԴ քաղաքացի ՊՆ նախարար ունենալու»,-հավելեց ԼՀԿ-ականը:

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից