Հասարակություն 

Կրակի վրա յուղ ենք լցնում. Էդմոն Մարուքյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

analitik.am

Հայաստանում հայտարարվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, սակայն պարզվում է, որ վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով ավտոմեքենա վարել: Կառավարությունն ասում է, որ լուծումն ընթացքի մեջ է, սակայն այդ պրիմիտիվ հարցը չի կարողանում լուծել: Ես եմ այդ հարցը բարձրացրել, դրա համար հազարավոր նամակներ եմ ստանում: Հետո էլ ասում են, որ հարաբերությունները փայլուն են: Գոնե մի ասեք, որ փայլուն են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ հայաստանյան իշխանությունները պետք է պաշտպանեն ՀՀ քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական լրատվամիջոցները փակել-չփակելուն, ինչի մասով տարբեր տեղեկություններ են հայտնվում, Մարուքյանը նշեց, որ չի կարել նման բան անել, որովհետև Հայաստանի քաղաքացիները որևէ կերպ ռուսական պրոպագանդայի տակ չեն. «Մեր մոտ մամուլը շատ ազատ է, շատ աղբյուրներ կան, մենք պրոպագանդայի խնդիր չունենք: Նման հարց բարձրացնելը նշանակում է նոր խնդիրներ առաջացնել մեր առանց այդ էլ բարդ հարաբերությունների մեջ, ինչը խայտառակություն է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեզ քննադատում են այդ ալիքներով, կա օրինակ նաև CNN-ը, որը ոչ մեր սրտով ռեպորտաժներ է անում, դա՞ էլ փակենք»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանափակումներ չեն կարող լինել լրատվամիջոցների մասով:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանին շատ են անդրադառնում ռուսական լրատվամիջոցները, Մարուքյանն ասաց, որ դրա մեջ որևէ արտառոց բան չկա, իսկ լրատվամիջոցների մասով նման քննարկում սկսելով յուղ է լցվում կրակի վրա։

Նույն շարքից