Բարի օր Քաղաքականություն 

Բուլկի Արամն ու Պողոսյանը նինդյա՞ էին, ինչպես գնացին, ծուխ գցելո՞վ. Մարուքյանն այսօր հումորի մեջ է

Այսօր՝ ապրիլի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով այն մասին, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից, հայտարարեց, որ մեդիան կենտրոնացել է նրա վրա, որ Միհրան Պողոսյանը բռնվել է Ռուսաստանում, սակայն որևէ մեկի մոտ հարց չի առաջանում՝ Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում, ինչպե՞ս է գնացել. «Ես երևի լրագրող դառնամ, պրծնեմ: Մի տարի գիտենք, որ պետք է քրեական հետապնդման ենթարկվի: Մեր իրավապահ մարմիններն այդքան սպասեցին, տարան նրան առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանան բռնե՞լ: Մեկդ այդ հարցը չի բարձրացնում, թե ինչպես գնաց, իսկ ինչպե՞ս գնաց Բուլկի Արամը: Ինձ այդ հարցն է հետաքրքրում: Գոնսալեսը Պրահայում է դիմում, Ռոդրիգոսը՝ Մոսկվայում, Խոսե Իգնասիոն էլ՝ Մեքսիկայում: Հայաստանը դարձրել են սերիալ: Եթե նա դիմել է Ռուսաստանին, ես հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները կմերժեն: Բայց եթե տվեցին, այ այ այ, կնշանակի, որ քրեական հետապնդում չենք կարող իրականացնել, առոք-փառոք կապրի Ռուբլյովկայում և կծիծաղի ձեզ վրա»:

Մարուքյանի խոսքերով, համապատասխան հանձնաժողովն է որոշելու Պողոսյանի հարցը, որևէ մեկը չգիտի, թե ինչ կլինի, իսկ հարցն այն է, թե ինչպես է գնացել Ռուսաստան:

«Պարզեք, թե ինչպես Բուլկի Արամը գնաց Հայաստանից: Ինչպե՞ս գնաց, նինդյաների՞ց է, ծուխ գցեց-գնա՞ց: Այո, ես միտում եմ տեսնում, մարդկանց թողնում են, գնում է, հետո սկսում են ման գալ: Իմաստն այն է, որ այդ մարդը պրծնի: Իմաստն այն է, որ դեռ կան մարդիկ, ովքեր ծառայում են էտ մարդկանց: Բա որ ասում էինք ազատվեք Սերժ Սարգսյանի կադրերից, սրա համար էինք ասում: Սա սաբոտաժ է հեղափոխության դեմ: Սաբոտաժներ կան նաև այլ ոլորտներում»:

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից