Հասարակություն 

Զեյնալյանը պարզաբանում է, թե ինչու են դատապարտյալների պատուհանները բաց եղել

analitik.am

Եթե օդափոխության համակարգ չկա ՔԿՀ-ում, ջերմաստիճանը բարձր է ներսում, օդափոխանակությունն ապահովելու համար առանց խտրականության ու կոռուպցիոն դրսևորումների, խցերի կերակրապատուհանները, դռները բաց են լինում: Բաց են լինում բոլորը՝ առանց խտրականության: Եթե խցում չկա դատապարտյալ, այն դատարակ է, դրա բաց կամ փակ լինելը որևէ նշանակություն չունի: Խոսքն այն մասին է, որ այդ կերակրադռները նախկինի նման կոռուպցիոն դրսևորումներով բաց չեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տարածած հայտնի հայտարարությանը:

«Կամ ասենք խցում որպես բողոքի ակցիա հրդեհ են կազմակերպել: Դուռը պետք է բացել, որ ծուխը դուրս գա ու մարդիկ չխեղդվեն»,-հայտարարեց Զեյնալյանը՝ նշելով, որ բաց պատուհանով խցերի մեջ կան խցեր, որոնք դատարկ են եղել, խցեր էլ կան, որտեղ հրդեհ է եղել, դրա համար են բաց եղել. «Խցեր կան, որոնց պատուհանները բաց են եղել բունտը դադարեցնելու համար»:

Ինչ վերաբերում է նրան, որ բաց պատուհաններով դատապարտյալներն իրար բան են փոխանցել, նախարարն ասաց, որ վերջիններս իրար որևէ բան փոխանցելու արգելք չունեն. «Մենք քրեակատարողականի ծառայողներին արգելել ենք միջնորդ լինել, միևնույն ժամանակ ճաղավանդակները մեծացվել են և դարձվել միջազգային չափանիշների համաձայն: Մենք չունենք նաև զրահապատ պատուհաններ, քանի որ չկա կենտրոնացված օդափոխության համակարագ: Դրա համար դատապարտյալները դա օգտագործում են իրար ինչ-որ բաներ փոխանցելու համար: Պետք է մտածել, թե ինչպես դա կանոնակարգել՝ թույլ տալ աշխատողներին դա անել, թե՝ ներդրում անենք ու զրահապատ ապակիներ և կենտրոնացված օդափոխման համակարգ իրականացնենք: Այն, ինչը ցուցադրվել է, կադրեր են, իսկ թե ինչ է  բացահայտվել, կներկայացվի ծառայողական քննության արդյունքում: Պետք է նաև ճշտել՝ օպերատիվ նկարահանում իրականացնելու իրավունք եղե՞լ է, թե՝ ոչ, խուզարկության որոշում եղե՞լ է, թե՝ ոչ: Ծառայողական քննությունն ամեն ինչ կպարզի»:

Նույն շարքից