Հասարակություն 

Զոն նայողներն արտոնություններ չունեն. Արտակ Զեյնալյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով Արմավիր ՔԿՀ-ում ԱԱԾ-ի կողմից տարբեր իրեր հայտնաբերելուն, ասաց, որ աշխարհի բոլոր բանտերում բջջայիններ ու սարքեր հայտնաբերվում են. «Մենք գնում ենք այն ուղղությամբ, որ բանտերում բջջայիններ չաշխատեն ընդհանրապես: Այս համակարգում կոռուպցիոն ռիսկը մեծ է, որովհետև աշխատակիցների աշխատավարձը ցածր է, և նրանք կարող են, 3-4 բջջային ներս տանելով, մեկ ամսվա աշխատավարձի չափ գումար ստանալ: Մենք ամեն օր հայտնաբերում ենք ավելի շատ բջջային և սարքեր, քան ցույց է տրվել այդ օրը: Իսկ հայտնաբերված սարքերը հայտնաբերվել են հատուկ սարքավորումների ներգրավմամբ»:

Նախարարն ասաց, որ ԱԱԾ-ի գործողությունների մասով իրավական գնահատական չի կարող տալ, գործը դառնալու է դատական վերահսկողության առարկա, սակայն ինքը որևէ միտում չի տեսնում. «Ամեն ինչ կարգին լինելու վերաբերյալ հայտարարություն հնարավոր չի անել: Այն քրեական մշակույթը, որը կա բանտերում, միայն այդտեղ չի ծնվել ու սնուցվում: Մենք աշխատանքներ ենք կատարում, որպեսզի քրեական մշակույթը՝ բանտից դուրս, որը նաև ուղղորդում է և սնուցում բանտում տեղի ունեցող դեպքերը, դադարի լինել դրսում»:

«Զոն նայողների արտոնությունները, որոնք եղել են, չկա հիմա, չկա խուց, որը չի խուզարկվում, չկա դատապարտյալ ում մոտից արգելված իր չի վերցվում, արտոնություններ չկան, գումարի շարժ չկա, վերացրել ենք: Իսկ խաղալու մասով ասեմ, որ կարող են խաղալ օրինական խաղերի միջոցով, օրինակ՝ շաշկիի: Սեղանի խաղերով կարող են ղումար խաղալ, որտեղ ոչ թե առձեռն գումար է պտտվում, այլ կարող են գրանցվել, իսկ դա վերացնելու համար պետք է վերացնել օբշյագը»,-հավելեց նախարարը:

Նույն շարքից