Հասարակություն 

ԱԱԾ-ի ստուգած «Արմավիրի» ՔԿՀ-ի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

analitik.am

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետն իր կամքով պաշտոնից ազտավելու դիմում է ներկայացրել: Այս մասին լրագրողներին հայտնեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ինքն է դա պահանջել:

Սա այն քրեակատաևրողական հիմնարկն է, որի մասով ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել:

Նախարար Զեյնալյանը նշեց, որ պետի հրաժարականը եղել է սեփական կամքով, ինքը բավարարելու է այն և այն անշուշտ կապ ունի տեղի ունեցած իրադարձությունների հետ:

 

Նույն շարքից