Հայաստան Քաղաքականություն 

Արտակ Զեյնալյանը չի հասցնում զբաղվել կուսակցական գործունեությամբ

analitik.am

Այս պահի դրությամբ կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում,  կառավարության անդամ եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ուղղակի չի հասցնում:

Զեյնալյանը նշեց, որ ՔՊ-ականների կողմից խոչընդոտներ չկան, ինքն անձամբ է որոշել ստանձնել պաշտոնը:

Հարցին, թե կլքի արդյո՞ք պաշտոնը, եթե սկսի կուսակցության ագիտացիայով զբաղվել, Զեյնալյան ասաց, եթե կոնֆլիկտ լինի, որոշում պետք է կայացվի, եթե չէ՝ չի լքի:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Հանրապետություն» կուսակցությունն ընդդիմությո՞ւն է, նախարարն ասաց, որ իշխանություն չէ, արտախորհրդարանական ուժ է. ««Հանրապետություն» կուսակցության մասին հարցերին կպատասխանի կուսակցության քաղխորհրդի ներկայացուցիչը և մամուլի խոսնակը, տվյալ դեպքում ես ներկայացնում եմ ՀՀ կառավարությունը»:

Նշենք, որ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, որի ղեկավարն Արամ Սարգսյանն է, և կառավարության կազմում շարունակեց մնալ նաև խորհրդարանական ընտրություններից հետո:

Նույն շարքից