Հասարակություն 

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ:

Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը:

 

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից