Հասարակություն 

Դավիթ Սանասարյանին հնարավոր փոխարինողի անունը հայտնի է

analitik.am

Այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե պատրաստվում է արդյո՞ք զբաղեցնել ծառայության պետի պաշտոնը, ասաց, որ այս պահին Դավիթ Սանասարյանը շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը. «Այս պահին նա է ծառայության ղեկավարը, իսկ մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ նա կվերադառնա ու կղեկավարի կառույցը»:

Հարցին, թե համաձայն է արդյո՞ք, որ գործը կարված է, Քյարամյանն ասաց, որ գնահատական չի կարող տալ. «Ես ինձ թույլ չեմ տա քրեական պրոցեսին գնահատական տալ, առավել ևս որ կա նախաքննության գաղտնիք ու ես ծանոթ չեմ նյութերին»:

Քյարամյանը չբացառեց, որ իրեն կարող են նշանակել ժամանակավոր պաշտոնակատար՝ հավելելով, որ կանի այնպես, ինչպես վարչապետը կորոշի, քանի որ ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է:

Քյարամյանը հերքեց, որ ինքը Վլադիմիր Գասպարյանի սանիկն է:

Նույն շարքից