Միջազգային Քաղաքականություն 

Բարաք Օբամայի տեղակալը մասնակցելու է ԱՄՆ նախագահական ընտրություններին

Բարաք Օբամայի նախագահության տարիներին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ջո Բայդենը մասնակցելու է 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է թվիթերյան իր էջում:

«Այս ազգի կարևորագույն արժեքները… աշխարհում մեր դիրքորոշումը… հենց մեր ժողովրդավարությունը…Այն ամենը, ինչն Ամերիկան դարձրեց Ամերիկա, այսօր խաղասեղանին է: Դրա համար էլ ես հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին»,-գրել է Բայդենը:

Ջո Բայդենն ԱՄՆ փոխնախագահ եղել է 2009-17 թվականներին:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից