Հասարակություն 

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ. «Փաստինֆո»

analitik.am

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Լրատվամիջոցի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը նախ ասել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետո  փորձել է պարզել մեր տեղեկատվության աղբյուրը, ապա առաջարկել է դիմել գրավոր հարցմամբ։ Լրագրողի այն պնդումից հետո, որ ինքը բանավոր հարցմամբ է ուզում ճշտել տեղեկատվությունը՝ Զորյանը կրկնել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Ապա ինքը զանգահարել է եւ հերքել՝ ասելով, թե ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից