Քաղաքականություն 

ՀՀԿ-ն Էդմոն Մարուքյանին պատասխանել է մերկության մասին Գրիգորիչի թևավոր խոսքերով

Հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի, այդ թվում նաև, ամերիկյան կրթությունը՝ այսօրվա իր ելույթին անդրադառնալով հիշատակեմ ամերիկյան բանակցային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Ֆիշերի տեսությունից ոգեշնչված իմ եզրույթը։

Ֆիշերը իր գրքում նկարագրում է մի եզրույթ. ZOPA (ասոցատիվ մի փոքր անբարեհունչ է, բայց իմաստը դրա հետ կապ չունի) – Zone Of Possible Agreement, որը թարգմանաբար նշանակում է հնարավոր համաձայնության տիրույթ։ Այ, հավանաբար հենց այդ ZOPA-ն Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելիս՝ նրանք հանգել են մեկ այլ եզրույթի - Zone Of Allowed Existance, այսինքն` այն տիրույթը, որտեղ պարոն Մարուքյանին եւ իր գործընկերներին թույլատրվում է գոյություն ունենալ՝ քննադատել, գրության պատասխանելու ոճի համար նախարարներին անվստահություն հայտնել եւ այլն։ Չմոռանանք, որ նույնիսկ այդ հարցումը ուղարկել էիք Արփինե Հովհաննիսյանի բացահայտած եւ բարձրաձայնած «10.000 հավելյալ արդյունք չստեղծող» մեր համաքաղաքացիների մասին նամակագրության հիման վրա։

Բայց հենց որ վարչապետը նեղն է ընկնում՝ մեր լուսավոր գործընկերները պիտի բանավեճի ժամանակ բռնեն իր կողմը, ստեղծեն ԴԱՍԱԿԱՆ զավեշտալի դրվագներ, որոնք հետո մեմեր կդառնան ինտերնետում՝ շեղելով ուշադրությունը բուն խնդրից եւ այլն։

Ես չգիտեի, որ ես, ՀՀԿ-ին վերջին շրջանում անդամակցելու ցանկություն հայտնած երիտասարդները, իմ ավագ ու հասակակից կուսակցական ընկերները քաղաքական ռեանիմացիայի բաժանմունքում ենք։

Փաստորեն կոմայի մեջից ահագին անհանգստություն ենք պատճառում իշխանական եւ псевдоընդդիմադիր ուժերին։

Zone Of Allowed Existance-ի՝ թույլատրված չափով ընդդիմադիր լինելու ցանկության հետ կապված պատասխանեմ Գալուստ Գրիգորիչի թեւավոր խոսքերից մեկով. «Մենք տեսել ենք Ձեր մերկությունը, բայց չենք գայթակղվել»։

Բայց Լուսավոր Հայաստանի լարվածությունը հասկանալի է՝ ՀՀԿ-ն, լինելով արտախորհրդարանական ուժ, ավելի շատ է քաղաքական օրակարգ թելադրում ( Սիրիա ուղարկված զորախումբ, կրճատումներ, ԵՄ-ՀՀ կապեր, ցեղասպանության ճանաչում, թղթի վրա սուտ ձեռքբերումների բացահայտումներ եւ այլն) քան ԼՀԿ ողջ պառլամետնական խմբակցությունը։

Ջերմ ողջույններս այդքան աղմկոտ ու անհանգստացնող «վերակենդանացման բաժնից», հարգելի պարոն Մարուքյան։

ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյան

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից