Հասարակություն 

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության աշխատակազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, Ավստրիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը:

Համատեղ աղոթքից հետո, ելույթներ ունեցան դեսպան Արմեն Պապիկյանը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը և տկն․ Գուդրուն Քուգլերը։

Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ առաջադեմ երկրների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը։ Նա նաև ընդգծեց ժխտողականության անընդունելիությունը, հատկապես ցեղասպանությունների կանխարգելման և ապագայում դրանց կրկնության բացառման համատեքստում։

Միջոցառմանը երաժշտական և ասմունքային կատարումներով հանդես եկան Ավստրիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության և «Հովհաննես Շիրազ» հայկական դպրոցի սաները:

Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ:

 

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից