Հասարակություն 

Շրի Լանկայում ահաբեկիչներից երկուսը հայտնի գործարարի որդիներն են

analitik.am

Շրի Լանկայի ահաբեկիչներից մեկին ձերբակալել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակել և նա կարողացել է ավարտին հասցնել իր գործը: Այս մասին հայտնում է CNNը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Կասկածյալ Իլհամ Ահմեդ Իբրահիմն արդյունքում կարողացել է պայթեցնել իրեն Cinnamon Grand  հյուրանոցում: Նրա եղբայրը՝ Իմսաթ Ահմեդ Իբրահիմը, ևս մահապարտ է եղել:

Եղբայրները Շրի Լանկայում խոշոր գործարար Մոհամմեդ Յուսուվ Իբրահիմի որդիներն են: Հայրը ձերբակալվել է: Ոստիկանությունը վերջինիս կասկածում է որդիներին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Ձերբակալվել են նաև նշյալ ընտանիքի բոլոր մնացած անդամները:

 

Նույն շարքից