Բարի օր Հասարակություն 

ԱԺ աշխատակիցներին պարգևավճար կտրվի նոր կարգով

analitik.am

Մասնագիտական դիտարկում։ Աշխատակիցներին մոտիվացնելու բազմաթիվ մեթոդներից մեկը հանդիսանում է նյութական խրախուսումը պարգևատրումների միջոցով։ Սակայն, այն չի կարող իրականացնել իր մոտիվացիոն դերը, եթե չհամապատասխանի հետևյալ պահանջներին`

  1. Պարգևատրումների հաշվառման և տրամադրման կանոնները պետք է ձևակերպված լինեն հստակ, այնպես որ պարգևատրվող աշխատակիցը հանգիստ կարողանա հասկանա և հաշվառի, թե որ գործողությունները ինչ որակով կատարելու դեպքում է պարգևատրվում։
    2. Պարգևատրման համակարգը և սխեմաները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ։
    3. Պարգևատրման հիմք պետք է հանդիսանա միայն աշխատակիցների օբյեկտիվ գնահատումը։
    4. Պարգևատրումը չպետք է կրի անսպասելի բնույթ, որի դեպքում աշխատակիցը չի կարողանում հասկանալ և գնահատել, թե որ արդյունքների համար է պարգևատրվել։
    5. Պարգևատրման ստացման համար դրված նպատակները պետք է հասանելի լինեն աշխատակիցների համար, այլապես նրանք, չտեսնելով հնարավորություն, չեն ձգտի։
    6. Պարգևատրումը չի կարող լինել համահավասար և կրի մշտական բնույթ, հակառակ դեպքում աշխատակիցը այն գնահատում է որպես իր աշխատավարձի հավելավճար և այն կորցնում է իր մոտիվացիոն շահադրդման նշանակությունը։

Հիմք ընդունելով այս սկզբունքները` մեր թիմով մշակել ենք և սույն թվականի ապրիլի 1-ին հաստատել եմ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համակարգը սահմանող կարգը։
Այսուհետ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր ամիս ունի առավելագույնն իր աշխատավարձի 30% չափով պարգևատրման ֆոնդ։ Սակայն այս ֆոնդից պարգևատրվում է իր ամսվա ընթացքում ձևավորած կատարողական ցուցանիշի չափով։ Կատարողականի ցուցանիշը հաշվարկվում է էլեկտրոնային համակարգով և ամբողջապես օբյեկտիվ ու թափանցիկ է։ Կատարողականի ցուցանիշը հասանելի է յուրաքանչյուր աշխատակցի համար յուրաքանչյուր պահի։

Նշեմ, որ այս համակարգով պարգևատրվելու են աշխատակազմի բոլոր մասնագիտական աշխատանք իրկանացնող աշխատակիցները։ Այս համարագով չեն պարգևատրվում սպասարկման աշխատանք իրականացնող աշխատակիցների մի մասը(օրինակ վարորդները) և ՀՀ ԱԺ պատգամավորական կորպուսը սպասարկող օգնականները և փորձագետները։ Սակայն վերջիններիս պարգևատրումը նույնպես չի կարող գերազանցել իրենց աշխատավարձի 30%:

Հ.Գ. Մեր թիմում խրախուսվում է միայն պրոֆեսիոնալիզմը և աշխատանքային ձեռքբերումները։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան

 

Նույն շարքից