Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը ծիծաղով է վերաբերվում նրան, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

analitik.am

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ժպիտով և ծիծաղով է վերաբերվում նրան, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից: Այս մասին նա ասել է Առաջին լրատվականի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԴԱՀԿ նախկին պետի մասին:

Սիմոնյանի խոսքերով, ճիշտ կլինի, եթե Միհրան Պողոսյանը Պանամայում խնդրի ապաստան. «Կարծում եմ, որ Պանաման ավելի շուտ կտրամադրի այդ ապաստանը, քան՝ Ռուսաստանը»:

Հարցին, թե ինչպիսի արձագանք կլինի Ռուսաստանի կողմից, Սիմոնյանն ասել է, որ չի կարող ասել, պետք է սպասել. «Վստահ եմ, որ պետք է արտահանձնեն, որովհետև Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա»:

Նույն շարքից