Հասարակություն Ֆեյսբուք 

Լևոնի սուտը

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մանթաշյանը իր էջում գրում է.

Լևոնի սուտը

Այսօր հրապարակվեց ՄԻԵԴ վճիռը Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Արդեն 11 տարի է ՀՀ բազում քաղաքացիներ պնդում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի մեկի դեպքերի թիվ մեկ մեղավորն է և որպես փաստարկ բերում են այն հանգամանքը, որ եթե Լևոնը չգնար տուն և տանից հանգիստ հետևեր բախումներին, այլ մնար և հանգստության կոչեր աներ ապա հնարավոր կլիներ խուսափել և բախումներից, և արյունահեղությունից:

Սրան, որպես հակափաստարկ Լևոնը և իր թիմակիցները պնդում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է տնային կալանքի և հնարավորություն չի ունեցել տանից դուրս գալու:

Ինչպես ժողովուրդն է ասում ստի ոտը կարճ է, այս դեպքում սուտը լիարժեք բացահայտելու համար պահանջվեց 11 տարի և ՄԻԵԴ-ի կողմից վերջնական վճիռ, որն ապացուցում է այն հանգամանքը, որ ԼՏՊ-ն չի եղել տնային կալանքի, նա ազատ տեղաշարժվելու իրավունք և հնարավորություն է ունեցել:

Եվ այսօր ես և շատ այլ քաղաքացիներ արդեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռին հղում անելով հիմնավոր պնդում ենք, որ Մարտի մեկի պատասխանատուն ԼՏՊ-ն է և փախնել ու տանից զոհերի և բախումների տեսարանները դիտելը իր մարտավարության մասն էին:

 

Նույն շարքից