Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից, նա իրեն հիմնականում շրջապատում է քծնողներով. քաղաքագետ

Այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իշխանություններին չի հետաքրքրում այն, որ իրենց վարկանիշն իջնում է, նշեց, որ ինքն էլ զարմանում դրա վրա. «Պարզվեց, որ պատասխանը շատ պարզ է: Սիվիլնեթի հետ հարցազրույցի ժամանակ, երբ վարչապետին ասում են, որ վարկանիշը բնականորեն իջնելու է, նա ասում է, որ նման բան չկա: Վարչապետը 100 տոկոս վստահ է, որ վարկանիշը չի իջել: Այսինքն, մենք ունենք հստակ տեսարան, որ մարդն իրականությունից կտրվել է»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նույն կերպ իրականությունից կտրված էին նաև հանրապետականները, Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀԿ-ականներն այդպես ասում էին նախապես իմանալով, որ նման բան չկա. «Նրանք գիտեին, որ ժողովուրդն իրենց ատում է: Միգուցե Սերժ Սարգսյանն արդեն լրիվ իրականությունից կտրված էր ապրում, որովհետև երկար տարիներ բարձրագույն իշխանության մեջ էր և շրջապատված էր միայն քծնողներով: Փաշինյանն էլ իրեն հիմնականում քծնողներով շրջապատում: Հանրապետականները տեսնում էին, որ իրենց ատում են, սակայն այնքան էին խոսում բարձր վարկանիշ ունենալու մասին, որ սկսում էին մի փոքր հավատալ: Այս իշխանության պարագայում շատ մեծ խնդիր կա: Կան պաշտողների և կռապաշտների զանգվածներ, հատկապես՝ Սփյուռքում, որտեղ շատ շատերը չեն հասկանում, թե ինչ է կատարվում, քանի որ մակերեսորեն են դատում: Ես դա տեսնում եմ արտերկրում ապրելով»:

Մարտիրոսյանը նշեց, որ հիմա շատերը վախենում են քննադատել իշխանություններին, որովհետև վախենում են ասոցացվել հանրապետականների և քոչարյանականների հետ, իսկ ինքն այդ վախը չունի, որովհետև բոլորը գիտեն, որ ինքը եղել է հեղափոխության առաջին գծում. «Հասկացողը գիտի, որ մենք օբյեկտիվ ենք»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից