Հասարակություն 

Աննա Հակոբյանի ցավակցական հեռագիրը Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ցավակցական հեռագիրը Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ.

«Խորը վշտով տեղեկացա, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեր գործընկեր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: Լրագրողական համայնքը կորցրեց պրոֆեսիոնալ խմբագրի, լավ ընկերոջ և քաղաքացու:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Տիգրան Ֆարմանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»,-ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի կայքից

 

 

  • 78
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    81
    Shares

Նույն շարքից