Հասարակություն 

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ տեսչական մարմիններում

Ապրիլի 22-23-ն ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն այցելել էր կառավարությանը ենթակա 2 մարմինների: Առողջապահության և աշխատանքի ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններում անցկացվեցին շտաբային ուսումնավարժություններ:

Միջոցառումների նպատակն էր ստուգել գերատեսչությունների քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել տարհանման պլանների իրատեսությունը:

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնում անցկացված միջոցառման ժամանակ քննարկվեցին տնտեսվարող սուբյեկտների կողմից բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ ուժեղացված վերահսկողության իրականացման վերաբերյալ հարցերը:

Առանձնահատուկ դիտարկման արժանացան վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, պետական սահմանի անցման կետերում սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների կազմակերպման, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման մեթոդաբանությունը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում անցկացված ուսումնավարժության ընթացքում քննարկման առարկա դարձան սննդամթերքի ճառագայթային, քիմիական և կենսաբանական աղտոտվածության և աղտահարվածության նկատմամբ լաբորատոր հսկողության ուժեղացման, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության, գյուղատնտեսական հումքի, պարենի, պաշարների ապակենտրոնացման և դրանց պահպանման համար պահեստների ցանցի ծավալման, կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ անասնաբուժասանիտարական գործունեության ուժեղացված հսկողության իրականացման, անկած կենդանիներից նմուշառում և լաբորատոր հետազոտության անցկացման, սանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողության իրականացման հետ կապված հարցերը:

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    60
    Shares

Նույն շարքից