Քաղաքականություն 

Եթե դու Նիկոլի թայֆից ես կարաս այլոց անմեղության կանխավարկածը խախտես․ Հարությունյան

«Փաստորեն Նիկոլենք ոչ միայն պաշոններ բաժանելուց են թայֆաբազ, այլ նաև՝ արդարության ընկալումներում...

Եթե դու Նիկոլի թայֆից ես կարաս այլոց անմեղության կանխավարկածը խախտես, բայց երբ քոնն են խախտում արդեն չի դզում (օրինակ Դավիթ Սանասարյանն ասում ա մի խախտեք իմ անմեղության կանխավարկածը, բայց ինքը խախտում ա Միհրան Պողոսյանինը)...

Եթե դու Նիկոլի թայֆից ես կոռեկտ չի, որ քեզ հարցնում են ինչպես ես հարստացել (օրինակ էն ջահել տղեն, որ ուզում են նշանակեն Սանասարյան Դավիթի տեղը), բայց դու կարաս այլոց հարցնես, ավելին՝ կարաս պետական ռեկետով ստիպես, որ առանց հիմնավոր ապացույցների սեփական փողերը «կամովին» «նվիրաբերեն»...

Եթե դու Նիկոլի թայֆից ես, բայց հարստացել ես նախորդ իշխանությունների օրոք, բայց ճիշտ պահին թռել ես նախկինների վրայից ու մտել Նիկոլի հետևը քեզ չեն ասում, որ ապօրինի ես հարստացել, բայց եթե Նիկոլի թայֆից չես ու թասիբ ունես, չես դավաճանել քո սկզբունքները կամ ընկերներին քեզ մեղադրում են ապօրինի հարստանալու մեջ և այսպես շարունակ...

Դու պիժոն ես Շուրա ու քո վերջը շատ վատ ա լինելու...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից