Բարի օր Հասարակություն 

Որևէ առիթ չեմ ունեցել կասկածելու իրավապահների անաչառությանը. Արայիկ Հարությունյանը՝ Սանասարյանի գործի մասին

analitik.am

Քրեական գործերի հետ կապված ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս, բայց քննարկումներն էլ, որ տեղի էն ունենում ինձ դուր չեն գալիս, որովհետև բարձրաստիճան ղեկավարությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ օբյեկտիվ քննություններ են տեղի ունենում: Եթե կոնկրետ բողոքներ, խախտումներ կան նախաքննական փուլում, կբացահայտվեն, եթե դրանք չկան, ուրեմն ընթանում է նորմալ քննություն: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Դավիթ Սանասարյանի գործի և այն հայտարարությունների մասին, թե այն շինծու է ու պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանում հիմա գործ կարվի:

Հարությունյանը չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ գործի մասով՝ նշելով, որ դա կդիտվի որպես ուղղորդման փորձ. «Բացի դրանից, ես բարձրաստիճան պաշտոնյա եմ և կառավարությունն է նաև ձևավորել այն մարմինները, որոնք կան: Խոսքն իրավապահ մարմինների մասին է մասնավորապես: Ես որևէ առիթ չեմ ունեցել կասկածելու նրանց անաչառությանը: Եթե կան կոնկրետ փաստեր, պետք է պաշտպանական կողմը ներկայացնի»:

ԿԳ նախարարը խոսել է նաև այն մասին, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից: Հարությունյանը նշել է, որ դա վախկոտ պահվածք է. «Եթե դու արդար ես, հայտարարում ես, որ խախտում չես արել, քեզ քաղաքական գործիչ ես համարում, պետք է քո երկրում պաշտպանես քո  իրավունքները: Մանավանդ այն համակարգում, որը հիմա կա, երբ քաղաքական հետապնդում չի կարող լինել: Դա ես վախկոտ կեցվածք եմ համարում»:

 

 

Նույն շարքից