ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային զենքից հրաժարվելու կոչով է հանդես եկել: Այս մասին նա խոսել է Fox News-ի հետ զրույցում:
«Ես այսօր հետևում էի նրան, թե ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ուրախ է այն հնարավորության համար, որ կարող է օգնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Մենք բոլորս ցանկանում ենք և պետք է հրաժարվենք միջուկային զենքից: Ռուսաստանը պետք է հրաժարվի, Չինաստանը պետք է հրաժարվի»,-ասել է Թրամփը: