Գլխավոր Հասարակություն 

Հիմա այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի մենք նավթ, գազ ունենք, թե՝ չէ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ինտելեկտուալ, մտավոր սեփականությունը և դրա պաշտպանությունը ամենահրատապ և ամենաքննարկվող, ամենաառարկայական թեմաներից են: Սա պատահական չէ, որովհետև մարդկությունը եկել է այն անհերքելի եզրակացությանը, որ չկա ավելի թանկ բան, քան՝ գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավորև է մտավոր սեփականությունը: Այս է պատճառը, որ ժամանակակից աշխարհում բոլոր ֆորմատներում ոչ մի գագաթնաժողով, միջպետական հանդիպում չի շրջանցում ինտելկտուալ, մտավոր սեփականության  պաշտպանության հարցը: Այսօր՝ ապրիլի 26-ին, Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված կոնֆերնասի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյաի խոսքերով, վերոնշյալը վերաբերում է ամեն ինչին. «Մտավոր սեփականության հետ կապված այս խնդիրը լիրաժեք համընկնում էայն գաղափարաբանության հետ, որի հիման  հիմնվելով իրականացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Չի կարող իրականության մեջ տեղի ունենալ մի բան, որը տեղի չի ունեցել նախ մեր մտքում՝ սկսած արվեստից մինչև բարձր տեխնոլոգիական ստեղծագործություններ: Նախ պետք է պլանավորել, թե ինչ ես ուզում ստանալ, ապա անել դա: Դրա համար եմ ասում, որ բոլոր լուծումները մեր գլխում են: Մեր տնտեսական հեղափոխության իրականացման համար կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը»:

Վարչապետը նշեց, որ ժամանակակից համաշխարհային տնտեսությունը հիմնված է մտավոր սեփականության վրա. «Ժամանակակից աշխարհի տնտեսությունը հիմնաված է իրողությունների վրա, որոնք բնության մեջ երբեք գոյություն չեն ունեցել: Դրանք բացառապես մարդու մտքի աշխատանքի արդյունք են՝ Ինտերնետը, սմարթֆոնները, համակարգիչը: Սրանք ստեղծվել են մարդու մտքի աշխատանքի արդյունքում, դրանք որևէ տեղ չեն եղել, որ մարդը գնար վերցներ: Երբ մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին սա նկատի ունենք: Հիմա այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի մենք նավթ ունենք, թե՝ չէ, երբ կարևոր լինի գազ, ոսկի, մոլիբդեն ունենք, թե՝ չէ: Այսօրվա հարցը հետևյալն է՝ մենք միտք, գաղափար, մտավոր աշխատանքի ունակություն ունենք, թե՝ չէ: Չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քանի մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարևոր գործիչք է: Մեզ այսօր մեծ մարդկային համաձակություն է պետք, որի առաջին քայլերը մենք արել ենք՝ մարտահրավեր նետելով այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում մեր երկիրը, ցավոք, երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք միտք, կամք, համարձակություն»:

Նույն շարքից