Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինը Չինաստանում խոսել է Հայաստանի հետ համագործակցության մասին

analitik.am

Չինաստանում «Մեկ գոտի, մեկ ուղի» ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Երևանի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ եվրասիական տարածաշրջանի երկրները, չնայած նախկինի հակամարտություններին և պատերազմներին, արդյունքում եկել են համագործակցության մասին գաղափարին, ինչի օրինակն է ԵԱՏՄ-ն:

«Ռուսաստանը հետաքրքված է իր եվրասիական գործընկերների հետ ամենանեղ համագործակցությանը ունենալու հարցում, որը հիմնված է ինքնիշխանության, իրավունքի և փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա: Հենց այդ սկզբունքով ենք մենք կառուցում մեր հարաբերությունները Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում»,-ասել է Պուտինը:

 

 

 

Նույն շարքից