Հասարակություն 

Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունը ռումբի սպառնալիքի պատճառով չկայացավ

analitik.am

Տիրատուր քահանա Սարդարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

25․04․2019 Շտուտգարտ, Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնք

Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունը սպառնալիքի պատճառով չկայացավ:

Հայ համայնքը աջակցության և համերաշխության կոչ է անում

Յուրաքանչյուր տարի ապրիլ 24-ին ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս տարվա ապրիլի 24-ի երեկոյան նույնպես Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը հրավիրել էր հիշատակի արարողության Բադ Կանշտաթի Լութերի եկեղեցում։ Ոստիկանական գործողության պատճառով, սակայն, այն տեղի չունեցավ։

Տեղի էր ունեցել հետևյալը. միջոցառման սկսվելուց առաջ ոստիկանը տեղեկացնում է կազմակերպչին, որ հավաստի տվյալի համաձայն, մասնավորապես միջոցառման դեմ սպառնալիքի պատճառով, եկեղեցին պետք է տարհանվի։ Տվյալ պահին եկեղեցում գտնվող հյուրերին խնդրվեց եկեղեցին անմիջապես ազատել։ Քանի որ եկեղեցին լայնամաշտաբ շրջափակված էր, շատերը չէին կարողանում հասնել միջոցառման վայր։

Արարողությունը պետք է սկսվեր աղոթքով և կարճ հիշատակի արարողությամբ։ Ողջույնի խոսք պետք է ասեին երկրամասի խորհրդարանի պատգամավոր Վիլի Հալդերը և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սիլվան Եփինգենը։

Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քհն. Սարդարյանը եկեղեցու տարհանումից հետո կարճ հորդորով դիմեց դրսում հավաքվածներին։ Նա և նրա հետ միասին հայկական արմատներով բազմաթիվ մարդիկ հարցնում էին միմյանց, թե ինչպես կարող է մինչ այսօր քաղաքակիրթ աշխարհը հայոց ցեղասպանություն թեմայի արծարծումը լռության մատնել կամ առնվազն խոչընդոտել։

Քանի դեռ մենք`հայերս, Թուրքիայում վախենում ենք խոսել մեր լեզվով, ազատ լինելմեր հավատքում և ամենուր աշխարհում պետք է վախենանք խոսել ցեղասպանության թեմայով, այո, քանի դեռ մեզ նույնիսկ սպառնում են, երբ մենք աղոթում ենք ցեղասպանության զոհերի համար, անմարդկային իրադարձությունները վերջ չեն ունենա- հավելեց Սարդարյանը։
Այս պահին կարելի է միայն ենթադրել, թե ո՛վ է կանգնած ռումբի երեկվա սպառնալիքի հետևում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոհանի ապրիլքսանչորսյան երեկվա արտահայտությունները, թե տրամաբանական հետևանք էր եղել, հայերի տեղահանությունը և որ ներկայումս Թուրքիան նույնպես կվարվեր, թույլ են տալիս հիրավի ենթադրելու, թե ի՛նչ ուժեր են կանգնած դրա հետևում։

- Մի բան է ակնհայտ; սադրիչին հաջողվել է ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը հետևողականորեն խանգարել և նույնիսկ վերջնականապես կանխել, - եզրափակում է Սարդարյանը։
- Թվում է, թե որոշներին բավարար չէ, որ մենք տարածք , գերեզման չունենք, որտեղ կարող ենք սգալ և ոգեկոչելցեղասպանության մեր զոհերի , մեր ընտանիքի անդամների և բարեկամների համար։ Նրանք փորձում են արգելել մոզ խոսել նրանց մասին, հիշել նրանց, աղոթել նրանց հոգիների համար։

-Բադեն Վյուրթեմբերգի հայ համայքը հուսով է, որ գերմանական հասարակությունն ու Գերմանի
այի կառավարությունըհամերաշխություն կհայտնի հայ համայնքին, հատուկ պաշտպանություն կիրականացնի, պայքար կմղի արմենոֆոբիայի դեմ և կաջակցի հայ հանրությանը առանց վախի խոսել իր լեզվով, ապրել իր ավանդույթներով, մշակութով և իր հավատով:

Շատ կարևոր է, որ մենք միասնական ուժերով գործենք հանուն արդարության, որպեսզի հետագայում կանխենք կրոնական հողի վրա կատարվող հարձակումներն ու ժողովուրդների դեմ ուղղված գործողությունները, նշեց Սարդարյանն իր խոսքի ավարտին:

Հետադարձ կապի համար
Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնք

 

 

Նույն շարքից