Հասարակություն 

Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել սայլակի վրա

analitik.am

Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են.

Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:

Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:

Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով:
Փորձարկման արդյունքը` տեսանյութում:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից