Հասարակություն 

Մեր մոտեցումը պրակտիկ է. մեզ անհրաժեշտ է արդյունավետ բանակցային գործընթաց. Զոհրաբ Մնացականյան

analitik.am

Սա պրակտիկ հարց է: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին:

«Եթե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և իշխանությունները զրկված են բանակցությունների սեփականությունից այն առումով, որ չեն տիրապետում, չեն մասնակցում, չունեն գործառույթ, դա նվազեցնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը։ Այդ առումով մեր մոտեցումը պրակտիկ է. մեզ անհրաժեշտ է արդյունավետ բանակցային գործընթաց։ Սա է մոտեցումը»,-նշել է նախարար Մնացականյանը:

 

Նույն շարքից