Գլխավոր Ռազմական 

Տոնոյանը պարզաբանել է, թե ինչու է Ռուսաստանը ՍՈւ 30 կործանիչներ ուղարկում Հայաստան

analitik.am

Սահմանին իրավիճակը կայուն է: Անընդհատ նույն վիճակն է, կրակոցներ  լինում են, բայց ոչ թիրախավորված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ինչ է ի վերջո ինքը նկատի ունեցել ԱՄՆ-ում արած իր հայտարարությամբ, որը մեծ աղմուկ բարձրացրեց, Տոնոյանը նշել է, որ ինչ որ ասել է, ասել է,ամեն ինչ ասվել է:

Մոսկովյան այցի մասով Տոնոյանը նշեց, որ ամեն ինչ թափանցիկ է եղել և ամեն ինչ ասվել է. «Այն մատակարարումները, որ պետք է իրականացվեն մինչև տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են Երևանում ռուսական ավիաբազայում ՍՈւ 30 կործանիչներ հայտնվելու, Տոնոյանն ասել է, որ ռուսական ռազմաբազան մոդերնիզացվում է, որին համապատասխան որոշումներ են կայացվելու:

Ամերիկյան զենքի մասին Բոլթոնի հայտարարության վերաբերյալ Պաշտպանության նախարարն ասել է, որ կոնկրետ առաջարկություն չի ստացել. «Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, գնի և տեսակի տեսանկյունից: Եթե առաջարկությունները ձեռնտու լինեն, ձեռքբերումներ կարող են լինել, ինչո՞ւ ոչ»:

Նույն շարքից