Հասարակություն 

Ինձ համար նորմալ չէ, բայց օրենքով կարող է լինել. Դավիթ Տոնոյանը՝ Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասին

analitik.am

Իսկ դա օրենսդրությամբ սահմանավա՞ ծ է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով հիմա Ռուսաստանում է, ունի երկքաղաքացիություն և նաև Ռուսաստանի քաղաքացի է:

Հարցին, թե ինքը դրան նորմա՞լ է վերաբերվում, Տոնոյանը նշել է, որ ինքն ունի իր անձնական կարծիքն այդ մասով. «Դուք ինձ տանում եք բարոյական դաշտ: Ես ունեմ իմ վարքի կանոնները, որը չէի ուզենա մեկնաբանել: Ես անձամբ՝ որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում, որ ՀՀ Պաշտպանության նախարարը կարող է ունենա երկքաղաքացիություն, բայց օրենքով կարող է լինել»:

ԴԱՀԿ նախկին պետ գեներալ Միհրան Պողոսյանի մասով Տոնոյանը չի ցանկացել մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել այլ կառույցներին վերաբերող որոշումները:

Նույն շարքից