Հասարակություն գլխավոր 

Ո՞ւր պետք փախնեն, երկրագունդը փոքր է. Փաշինյանը՝ Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի մասին

Պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորեց: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Հայաստանը լքելու մասին:

Մեկ այլ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին խոսելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերջինս նույնպես պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով է դուրս եկել Հայաստանից. «Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, կասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքն ու օրինականությունը: Բայց ո՞ւր պետք  փախնեն, երկրագունդը փոքր է»:

Հարցին, թե անվտանգության խնդիր չկա արդյո՞ք, որ Պաշտպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը, ովքեր բարձրաստիճան սպաներ են եղել, դրսում են, Փաշինյանը երկրորդի մասով ասել է, որ դա հարաբերական է՝ դրսում է, թե՝ ներսում:

Հարցին, թե ինչ կասի, եթե Ռուսաստանը քաղաքական ապաստան տա Միհրան Պողոսյանին, վարչապետն ասել է, որ «եթե»-ներով հարցերին չի պատասխանում:

Նույն շարքից